Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Զարկերակային գերճնշում, առիթմիաներ

Կտավատի սերմերը իջեցնում են արյան ճնշումը

Կտավատի սերմերը իջեցնում են արյան ճնշումը

Կտավատի սերմերը օմեգա-3 ճարպաթթուների եւ այլ օգտակար նյութերի  հարուստ աղբյուր են: Բացի այն, որ կտավատի սերմերը կարգավորում են մարսողական համակարգի գործունեությունը, նաեւ դրական են ազդում հիպերտոնիայի ժամանակ:

 

Կանադացի գիտնականներն ապացուցել են, որ կտավատի սերմերը կարող են օգտագործվել ճնշման տատանումենրի կանխարգելման համար եւ լինել դեղահաբերի այլընտրանք, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

 

Հետազոտողները 110 կամավորների բաժանել են երկու խմբի: Առաջին խմբի մասնակիցները կես տարի շարունակ ամեն օր ուտում էին սովորական հաց, իսկ մյուս խմբի մասնակիցները՝ կատավատի սերմերով հաց (օրական մոտ 30 գրամ): 6 ամիս անց ստուգիչ թեստեր են անցկացրել ու պարզել, որ տարբեր խմբերի կամավորների մոտ արյան ճնշումը տարբեր է:

 

Այն հիվանդների մոտ, ովքեր ամեն օր սերմերով հաց էին օգտագործում, զարկերակային ճնշումը նվազագույնը իջնում էր 15-ով, իսկ դիաստոլիկ ճնշումը՝ 7-ով: Հետազոտության հեղինակները նշել են, որ կտավատի սերմերը սննդակարգում կարող են փոխարինել հիպերտոնիայի դեմ դեղամիջոցներին: Եթե հավատանք կանադացի գիտնականների փորձի արդյունքներին, ճնշումն իջեցնող հաբերի փոխարեն օրական 30 գրամ կտավատի սերմը բավարար է ճնշման կարգավորման համար:

Սկզբնաղբյուր. new.am
Լուսանկարը. mediry.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ